Եվրամիությունը դադարեցնում է պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ` 4 ամսով՝ հայտարարել է եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար Առլեմ Դեզիրը ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից հետո: Որոշումը կայացվել է մի քանի քաղբանտարկյալների ազատ արձակման առիթով և նախագահի ընտրությունների, որոնք անցել են «խաղաղ մթնոլորտում»:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ԵՄ-ն դադարեցնում է պատժամիջոցները անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, որին մամուլում հաճախ անվանում են «Եվրոպայի վերջին դիկտատոր»: